Զլատան Իբրահիմովիչ. «Ես ֆրանսիական ֆուտբոլը հասցրել եմ համաշխարհային մակարդակի»

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կիսվել է Ֆրանսիայի առաջնությունում անցկացրած ժամանակի մասին հիշողություններով։

«Ես սիրում եմ Ֆրանսիան, այնտեղ անցկացրել եմ չորս տարի և ֆրանսիական ֆուտբոլը հասցրել եմ համաշխարհային մակարդակի: Սա մեծամտություն չէ, սա ինքնավստահություն է»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Հիշեցնենք, որ 2012-ից 2016 թվականներին շվեդ ֆուտբոլիստը հանդես է եկել ՊՍԺ-ում: Փարիզցիների կազմում Իբրահիմովիչն ընդհանուր առմամբ անցկացրել է 180 հանդիպում, դարձել 156 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ։