Կիլիան Մբապպեն խնդրանքով դիմել է ՊՍԺ-ի ղեկավարությանը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ցանկանում է, որ ֆրանսիական ակումբը ձեռք բերի «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվային, հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բերնարդո Սիլվան մտածում է, թե ինչպես շարունակի կարիերան Ֆրանսիայի առաջնությունում։

Ներկայումս 28-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը ԱՊԼ-ում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։