Սերխիո Ռամոսը կարող է վերադառնալ Իսպանիայի հավաքական

ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է վերադառնալ Իսպանիայի հավաքական։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, հավաքականի նոր գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն հետաքրքրված է 36-ամյա պաշտպանի հետ աշխատելով։

Առաջիկայում կողմերը հանդիպում կանցկացնեն, որտեղ կքննարկեն Սերխիոյի հնարավոր վերադարձը ազգային հավաքականում։ Հնարավոր է, որ Ռամոսը ընդգրկվի Իսպանիայի հավաքականի կազմում առաջիկա Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի Նորվեգիայի ու Շոտլանդիայի դեմ խաղերին։