Մարկուս Թուրամը որոշել է մերժել Լոնդոնի «Չելսիին»

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թուրամը որոշել է մերժել Լոնդոնի «Չելսիին» ձմեռային տեղափոխությունը: Ֆրանսիացին ցանկանում է մինչև մրցաշրջանի ավարտ մնալ «Բորուսիայի» ճամբարում, իսկ հետո անվճար տրանսֆերի մեկնել թոփ-ակումբ։

Ինչպես հայտնում է Fussball Trasfers-ը, Թուրամը չի ցանկանում կորցնել այն ձևը, որը ձեռք է բերել այս մրցաշրջանի ընթացքում: Այժմ հարձակվողը Բունդեսլիգայի երկրորդ ռմբարկուն է՝ 10 գոլով և 3 գոլային փոխանցումով։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում Թուրամի նկատմամբ Մյունխենի «Բավարիայի» և Միլանի «Ինտերի» հետաքրքրության մասին: Ինքը՝ ֆուտբոլիստը, դեռ չի որոշել, թե հաջորդ մրցաշրջանում որտեղ կշարունակի կարիերան։