Լուկաս Վերա. «Ես սիրում եմ Լիոնել Մեսսին»

«Օրենբուրգի» կիսապաշտպան Լուկաս Վերան պատասխանել է այն հարցին, թե արդյոք ինքը կուռք ունի:

«Արգենտինայում ամեն տարի կա մի ֆուտբոլիստ, ումով հիանում ես: Ես, ինչպես մեր երկրում բոլորը, իսկապես սիրում եմ Մեսսին, բայց կարող եմ շատ ուրիշների անուններ տալ: Օրինակ՝ ինձ դուր է գալիս Լանուսից Դիեգո Վալերիի ոճը»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sport24-ը։

Այս մրցաշրջանում 25-ամյա արգենտինացին մասնակցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 15 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։