Դիեգո Սիմեոնե. «Ես շատ եմ հարգում Կառլո Անչելոտտիին»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի գավաթի խաղարկությունում կայանալիք հանդիպումից առաջ կիսվել է իր կարծիքով Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կառլո Անչելոտտիի մասին։

«Եթե ես ձեզ պատմեմ մարտավարության մասին, ապա հակառակորդներն էլ դա կիմանան։ Ինչ վերաբերում է Անչելոտտիին, ապա ես շատ կցանկանայի հանդիպել նրա հետ, ես շատ եմ հարգում նրան։

Նա շատ լավ մարդ է»,- մարզչի խոսքերը մեջբերում է Marca-ն։