«Լիվերպուլը» տրանսֆերային թիրախ ունի

«Վեսթ Հեմի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում»։

Ինչպես հայտնում է Give me Sport-ը, մերսիսայդցիները պատրաստ են կիսապաշտպանի համար պայքարել Լոնդոնի «Արսենալի» հետ։

Դեկլանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 մլն եվրո։ Նրա պայմանագիրը «Վեսթ Հեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը: