ՊՍԺ-ն տրանսֆերային նպատակ ունի

ՊՍԺ-ն «Լիոնին» հասկացրել է, որ պատրաստ կլինի պայմանագիր կնքել կիսապաշտպան Ռայան Չերկիի հետ առավելագույնը 15 միլիոն եվրոյի դիմաց: Լրագրող Ադրիեն Գրենյեի խոսքով՝ փարիզցիները մտադիր չեն ֆուտբոլիստի համար առաջարկել նշված գումարից ավելին։

Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է հաջորդ մրցաշրջանի վերջում, ՊՍԺ-ն կարող է հույս դնել զեղչի վրա, բայց դեռ պետք է պարզել, թե արդյոք «Լիոնը» կհամաձայնեն բաց թողնել ֆրանսիացուն ժամանակից շուտ:

Այս մրցաշրջանում Շերկին դարձել է մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: