«Լայպցիգը» ցանկանում է թիմի ֆուտբոլիստի վաճառքից ավելին քան 100 մլն․ եվրո ստանալ

«Լայպցիգը» պատրաստվում է ավելի քան 100 միլիոն եվրո ստանալ թիմի 20-ամյա խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլայի վաճառքից: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երիտասարդ ֆուտբոլիստի նկատմամբ ամենաակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում «Չելսին» ու Մադրիդի «Ռեալը»։ Լրագրող Մատեո Մորետտոյի կարծիքով՝ լոնդոնյան ակումբն այս պահին առաջատար է Գվարդիոլայի համար պայքարում։

Պաշտպանի գործող պայմանագիրը «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 75 միլիոն եվրո։