Ռուսական թիմերը կարող են վերադառնալ եվրագավաթներ

Այսօր հայտնի դարձավ, որ ՌՖՄ-ի և ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների հաջորդ քննարկումը ռուսական թիմերի՝ եվրոպական մրցաշարեր հնարավոր վերադարձի շուրջ կկայանա փետրվարին։

Հանդիպմանը  մկասնակցեն նաեւ ՄՕԿ-ի եւ ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաները։

Երեքշաբթի օրը ՈՒԵՖԱ-ի և ՌՖՄ-ի ներկայացուցիչներն անցկացրել են իրենց առաջին խորհրդակցությունները։

Արդյունքում համաձայնեցվել է հետագա փոխգործակցության ընթացակարգը և հաջորդ հանդիպումը նշանակվել է փետրվարին։