Լուկա Մոդրիչը պատասխանել է «Ալ Նասրի» առաջարկին

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հրաժարվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբ տեղափոխությունից, հայտնում է 24sata-ն:

37-ամյա ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել «Ալ Նասրին» հետաքրքրվածության համար, սակայն ծրագրում է կարիերան ավարտել «Ռեալում»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ Նասրը» Մոդրիչին առաջարկել է 2.5 տարվա պայմանագիր՝ մրցաշրջանում ավելի քան 40 միլիոն եվրո աշխատավարձով:

Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը մասնակցել է Իսպանիայի առաջնության 16 խաղի, խփել երեք գոլ, կատարել երկու գոլային փոխանցում: