Կրիշտիանու Ռոնալդուն հետաքրքրված էր Լիոնել Մեսսիի աշխատավարձով

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հետաքրքրված էր Լիոնել Մեսսիի աշխատավարձով, երբ նա հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալում», հայտնում է El Mundo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացին և նրա գործակալ Ժորժե Մենդեշը խաչվել են «Բարսելոնայի» այն ժամանակվա նախագահ Խոսեպ Բարտոմեուի հետ և հարցրել կատալոնական ակումբում արգենտինացու աշխատավարձի մասին։ Բարտոմեուն պատասխանել է, որ Մեսսին կրկնակի շատ է ստանում։

Դեկտեմբերի վերջին «Մանչեսթեր Յունայթեդի», Մադրիդի «Ռեալի» և «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ռոնալդուն 2,5 տարով պայմանագիր է կնքել «Ալ Նասրի» հետ՝ տարեկան մոտ 200 միլիոն եվրո աշխատավարձով։