Յոզուա Կիմմիխ. «Սա պետք է դադարեցվի որքան հնարավոր է շուտ»

«Բավարիայի» պաշտպան Յոզուա Կիմմիխը Բունդեսլիգայի 17-րդ տուրում «Քյոլնի» հետ ոչ-ոքիից հետո կիսվել է մտքերով։

«Առաջին խաղակեսի մասին անպայման պետք է խոսենք, հատկապես մոտեցման և վերաբերմունքի առումով: Կրկին գոլ բաց թողեցինք ստանդարտից հետո։

Դա հաճախ էր պատահում մրցաշրջանի առաջին կեսում։ Սա պետք է դադարեցվի որքան հնարավոր է շուտ: Երկրորդ խաղակեսն ավելի լավն էր»,- Կիմմիխի խոսքերն է մեջբերում «Bayern & Germany»-ն: