Տիմուե Բակայոկոն կփոխի ակումբային գրանցումը

«Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Տիմուե Բակայոկոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կմիանա «Ադանա Դեմիրսպորին»: Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Նշվում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը։ Նա թուրքական ակումբ կտեղափոխվի անվճար, բայց ապագայում տրանսֆերի գնման հնարավորությամբ։

Սպասվում է, որ նա այսօր՝ հունվարի 25-ին, կմեկնի Թուրքիա՝ հինգշաբթի (հունվարի 26-ին) պաշտոնապես կստորագրե պայմանագիրը։ Նրա վարձակալության ժամկետը «Միլանում» ավարտվել է: