Գրանիտ Ջակա. «Միկել Արտետայի նմաններին երբեք չեմ հանդիպել»

«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական կիսվել է թիմի գլխավոր մարզիչ Միկելե Արտետայի մասին իր կարծիքով:

«Նախորդ մրցաշրջանում մենք պարտվեցինք առաջին երեք հանդիպումներում: Որոշ մարդկանց համբերությունն արդեն սպառվել է։ Բայց հիմա տեսնում եք, թե ինչ կարող է լինել, երբ մարզչին ժամանակ տաս։ Ի վերջո, սա նրա առաջին փորձն է որպես գլխավոր մարզիչ։

Նա առանձնահատուկ է։ Կարիերայիս ընթացքում աշխատել եմ շատ մարզիչների հետ, բայց Արտետայի նմաններին երբեք չեմ հանդիպել։ Նա կարծես թե կենտրոնացած է ֆուտբոլի վրա 24 ժամ: Նա միշտ ունի պլան A, B և միգուցե նույնիսկ պլան Z»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը: