Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին որևէ այլ ակումբի հետ բանակցություններ չի վարում, հայտնում է լրագրող Մարսելո Բեխլերը:
35-ամյա ֆուտբոլիստը բանակցում է միայն փարիզյան ակումբի հետ: ՊՍԺ-ի ղեկավարությունը վստահ է, որ նոր պայմանագիրն ընդամենը ժամանակի հարց է:
«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրի ընտանիքը կարծում է, որ Մեսիի՝ ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու ցանկություն չունենալու մասին լուրերը տարածում է նրա նախկին ակումբ կատալոնական «Բարսելոնան»:
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 21 խաղի, խփել 13 գոլ, կատարել 14 արդյունավետ փոխանցում: Աշխարհի նորընծա չեմպիոնը 2021-ին ՊՍԺ էր տեղափոխվել «Բարսելոնայի» համակարգում 21 տարի անցկացնելուց հետո։