ՈւԵՖԱ-ն կարող է նոր ակումբային արգելք սահմանել

Դոնեցկի «Շախտյորի» և Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկի՝ Լոնդոնի «Չելսի» տրանսֆերից հետո ՈւԵՖԱ-ն կարող է նոր արգելք սահմանել:

«Չելսին» ուկրաինացի ֆուտբոլիստի հետ կնքել էր 8 տարվա պայմանագիր: The Times-ի հաղորդմամբ՝ ՈւԵՖԱ-ն նման համաձայնագիրը դիտարկում է որպես ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնը շրջանցելու փորձ։

Հավանականություն կա, որ ֆուտբոլային կառույցը եվրոպական ակումբներին կարգելի 5 տարուց ավելի ժամկետով պայմանագիր կնքել ֆուտբոլիստների հետ:

Դա պայմանավորված է նրանով, որ ձեռքբերված ֆուտբլիստներիի տրանսֆերային և բոնուսային վճարումներն ակումբը կարող է բաժանել կնքած պայմանագրի ամբողջ ժամկետի ընթացքում, որպեսզի ծախսերը լուրջ ճնշում չգործադրեն աշխատավարձերի բյուջեի վրա:

Հիշեցնենք, որ «Չելսին» Մուդրիկի տեղափոխության համար «Շախտյորին» վճարել էր 70 միլիոն եվրո (30 միլիոն եվրո բոնուս):