Թոմաս Տուխելը կարող է աշխատանքի անցնել Անգլիայում

«Չելսիի» նախկին մարզիչ Թոմաս Տուխելը մոտ ժամանակներս կարող է գլխավորել մեկ այլ լոնդոնյան թիմ։ Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, գերմանացին կարող է գլխավորել «Թոթենհեմը»:

«Թոթենհեմի» ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամռանն ավարտվող պայմանագիր ունի, որը իտալացին դեռ չի ցանկանում երկարաձգել։

Տուխելը անգործ է 2022 թվականի սեպտեմբերից և պատրաստվում է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։