Դուշան Վլահովիչը կարող է տեղափոխվել Լոնդոնյան գրանդ

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի ծառայություններով, հայտնում է 90min-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Ֆուտբոլիստի գործակալը նշել է, որ բաց է ցանկացած առաջարկի համար։ 

Ինչ վերաբերվում է ֆուտբոլիստին, ապա նա դեմ չէ փոխել ակումբային գրանցումը։ «Յուվենտուսը» պատրաստ է բաց թողնել սերբին ընդամենը 90 միլիոն եվրոյի դիմաց։