«Միլանը» ցանկանում է գնել «Ռոմայի» ֆուտբոլիստին

«Միլանը» առաջարկ է արել «Ռոմային» ձեռք բերել թիմի 23-ամյա կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոյին, հայտնում է Sky Italia-ն։ «Ռոսոներիները» պլանավորում են ֆուտբոլիստին վարձավճարով վերցնել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, իսկ հետո գնել նրա տրանսֆերային իրավունքները:

Վարձակալությունը, ըստ առաջարկի, միլանյան ակումբի վրա կարժենա 2 մլն․ եվրո, իսկ հետագա պարտադիր գնումը` 20 մլն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» երիտասարդ ֆուտբոլիստը դարձել է երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։