Թիերի Անրի. «Ուրախ եմ, որ «Արսենալը» հաղթեց, նրանք արժանի էին դրան»

«Արսենալի» նախկին լեգենդար հարձակվող Թիերի Անրին բարձր է գնահատել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի աշխատանքը։

«Ուրախ եմ, որ «Արսենալը» հաղթեց, նրանք արժանի էին դրան երկրորդ խաղակեսում իրենց խաղով: Բայց լսեք, «Մանչեսթեր Յունայթեդը» շատ տարբեր թիմ է Էրիկ տեն Հագի օրոք:

Անկեղծ ասած, ես Էրիկ տեն Հագի մեծ երկրպագու եմ, նրան խորհուրդ տվեցի Լապորտին այն բանից հետո, երբ «Բարսելոնան» հեռացրեց Կումանին: Նա հանճար է»,- Անրիի խոսքերն է մեջբերում CBS Sports-ը։