Մարսելո Բիելսան կարող է գլխավորել «Էվերթոնը»

Մարսելո Բիելսան կարող է դառնալ «Էվերթոնի» նոր գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն, «Էվերթոնի» սեփականատեր Ֆարհադ Մոշիրին արդեն քննարկել է արգենտինացի մասնագետի հետ համագործակցությունը։

Բիելսան նախկինում գլխավորել է «Լիդս Յունայթեդը»: Նրա գլխավորությամբ ակումբին հաջողվել է վերադառնալ անգլիական բարձրագույն դիվիզիոն անկումից 16 տարի անց: Արգենտինացին թիմից հեռացվել էր 2022 թվականի փետրվարին։