Մարտին Սուբիմենդին կմերժի «Բարսելոնայի» առաջարկը

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին կմերժի «Բարսելոնայի» առաջարկը, հայտնում է Mundo Deportivo-ն։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ կատալոնական ակումբը մտադիր է ձեռք բերել 23-ամյա կիսապաշտպանի՝ որպես Սերխիո Բուսկետսին փոխարինող։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունից դուրս։

Հաղորդվում էր նաև, որ «Արսենալը» 60 միլիոն եվրո է առաջարկել իսպանացու համար, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է տրանսֆերից։ Ֆուտբոլիստը մտադիր է մրցաշրջանն ավարտել իսպանական ակումբում։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։