Ռայան Գրավենբերչը չի հեռանա «Բավարիայից»

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերչը չի հեռանա իր թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ գերմանական ակումբի ղեկավարությունը մտադիր չէ բաժանվել հոլանդացուց։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գրավենբերչը դժգոհ է եղել «Բավարիայի» կազմում առաջին վեց ամիսների խաղաժամանակից։ Այս մրցաշրջանում Ռայանը գերմանական Բունդեսլիգայում անցկացրել է ընդամենը 177 րոպե։

Նշենք, որ ավելի վաղ Գրավենբերի ծառայություններով հետաքրքրված էր «Լիվերպուլը»: Յուրգեն Կլոպի թիմը ցանկանում էր կիսապաշտպանին վարձակալել մինչև մրցաշրջանի ավարտը։