«Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» տրանսֆերային թիրախ ունեն

«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է «Չելսիին» «Լիոնի» պաշտպան Մալո Գուստոյին ձեռք բերելու համար պայքարում, հայտնում է RMC Sport-ը:

Աղբյուրի համաձայն, 19-ամյա ֆուտբոլիստը արդեն համաձայնության է եկել «Չելսիի» հետ, սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները ֆուտբոլիստին խնդրել են ժամանակ տրամադրել և հույս ունենալ, որ ֆրանսիացու համար պայքարում առաջ անցնել Պրեմիեր Լիգայի մրցակիցներից:

Նշենք, որ Գուստոն «Լիոնի» սան է։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Լիգա 1-ի 15 հանդիպման և կատարել 1 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։