«Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել Վիկտոր Օսիհենի տրանսֆերի հետ կապված

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիհենը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Sky Sport Deutschland-ը:

Սակայն անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստ չէ 24-ամյա հարձակվողի համար վճարել 100 մլն եվրո, ինչը պահանջում են նեապոլցիները։ Ուստի ակումբն ավելի էժան տարբերակներ է փնտրելու թիմն ուժեղացնելու համար։

Հարձակվողը «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։