Միկել Արտետա․ «Նա երիտասարդ բազմակողմանի պաշտպան է»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է «զինագործների» երկրորդ տրանսֆերն այսմրցաշրջանում։ Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Պրեմիեր լիգայի առաջատարը պաշտոնապես հայտարարել է 22-ամյա լեհ պաշտպան Յակուբ Կիվիորի՝ «Սպեցիայից» տեղափոխության մասին։

«Նա երիտասարդ բազմակողմանի պաշտպան է: Վերջին ակումբի կազմում նա աչքի է ընկել խաղի բարձր որակով, հսկայական ներուժ ունի։ Նա Լեհաստանի հավաքականում իրեն դրսևորեց նաև միջազգային մակարդակով։

Սա նա է, ով մեր պաշտպանությունն էլ ավելի ուժեղ և լավ կդարձնի, մենք անհամբեր սպասում ենք նրա հետ աշխատելու հնարավորությանը»,- Արտետայի խոսքերն է մեջբերում լոնդոնցիների պաշտոնական կայքը։