«Բարսելոնան» հետաքրքրված է «Յուվենտուսի» չորս ֆուտբոլիստներով

Կատալոնական «Բարսելոնան» ուշադիր հետևում է Թուրինի «Յուվենտուսի» չորս ֆուտբոլիստների։

Ինչպես հայտնում է Sport-ը, «Բարսելոնայի» ղեկավարությունը հետևում է հարձակվողներ Դուշան Վլահովիչին և Ֆեդերիկո Կիեզաին, ինչպես նաև կիսապաշտպաններ Մանուել Լոկատելլին և Ադրիեն Ռաբյոին:

Թվարկված «Յուվենտուսի» բոլոր ֆուտբոլիստները որոշակի անորոշություններ ունեն ապագայի հետ կապված: Այս ֆուտբոլիստները դեմ չէին լինի հեռանալ «Յուվենտուսից», հատկապես հաշվի առնելով, որ թիմը հնարավոր է հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի ուղեգիր չվաստակի: