Ջուդ Բելինգհեմը պատրաստվում է մերժել Դորտմունդի «Բորուսիայի» նոր պայմանագիրը

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Daily Star-ը։

Աղբյուրի համաձայն, 19-ամյա ֆուտբոլիստը պատրաստվում է մերժել նոր պայմանագրի առաջարկը՝ շաբաթական մոտ 180,000 ֆունտ (205,000 եվրո) աշխատավարձով: Նրա ձեռքբերմանը հավակնում են հինգ թոփ ակումբներ՝ «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալը» և «Լիվերպուլը»:

Ընթացիկ մրցաշրջանում Բելինգհեմը դորտմունդցիների կազմում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։