Կիլիան Մբապպեն տպավորիչ ցուցանիշի հեղինակ է դարձել ՊՍԺ-ում

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն պենտա-տրիկի հեղինակ է դարձել Ֆրանսիայի գավաթի 1/16-րդ եզրափակչի՝ «Պայ դե Կասելի» դեմ խաղում (7:0):

Այսպիսով, 24-ամյա ֆրանսիացին դարձավ փարիզյան ակումբի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով հինգ գոլ է խփել թիմի կազմում պաշտոնական խաղում։ Սա նաև առաջին պենտա-տրիկն է հենց ֆուտբոլիստի կարիերայում։

Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչում ՊՍԺ-ն կհանդիպի «Մարսելի» հետ։