«Չելսին» լուրջ առաջարկ ունի Էնցո Ֆերնանդեսի համար

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը չի նվազեցնում հետաքրքրությունը «Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի նկատմամբ։ Record-ի լրագրողների տեղեկություններով՝ «թոշակառուները» նոր առաջարկ են պատրաստել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։

Անգլիական թոփ-ակումբը պատրաստ է 100 մլն. եվրո վճարել ԱԱ-2022-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի համար։ Բացի դրամական փոխհատուցումից, լոնդոնցիները Էնցոյի համար կառաջարկեն իրենց ֆուտբոլիստներից մեկին։

Ինչ վերաբերում է «Բենֆիկային», ապա պորտուգալացու դիրքորոշումը մնում է անփոփոխ: Ակումբը ցանկանում է Ֆերնանդեսի համար ստանալ 120 միլիոն եվրո։