Սեբաստյան Ալե. «Շատ ուրախ եմ, որ մարզիչն ինձ դաշտ դուրս գալու հնարավորություն է տվել»

Դորտմունդի «Բորուսիայի» կոտդիվուարցի հարձակվող Սեբաստյան Ալեն խոսել է «Աուգսբուրգի» դեմ Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի տնային խաղին (4-3) մասնակցելու մասին: Ալեն պաշտոնական խաղերում նորամուտն էր նշել դորտմունդյան ակումբի կազմում:

«Հիանալի զգացողություն է, հաղթեցինք։ Ես խոսել եմ թիմի հետ և շատ ուրախ եմ, որ մարզիչն ինձ դաշտ դուրս գալու հնարավորություն է տվել։

Ֆուտբոլից ավելի կարևոր բաներ կան»,- 28-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sky Sport Germany-ն։

Հիշեցնենք, որ Ալեն գերմանական գրանդի կազմը համալրել էր նախորդ տարվա հուլիսին, սակայն տեղափոխությունից հետո ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել էր ամորձիների քաղցկեղ: Կոտդիվուարցին տարել էր երկու վիրահատություն և կես տարի անցել քիմիաթերապիայի կուրս: