Ֆրենկ Լեմպարդը կրկին պաշտոնանկ կարվի

Ֆրենկ Լեմպարդը պատրաստվում է հեռանալ «Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնից:

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, լիվերպուլյան ակումբի ղեկավարությունն արդեն կողմնորոշվել է 44-ամյա մասնագետի պաշտոնանկության հարցում։

Այս պահին «Էվերթոնը» զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղը և արդեն 8 հանդիպում անընդմեջ չի հաղթել Պրեմիեր լիգայում։

Լեմպարդը գլխավորել է «Էվերթոնը» 2022 թվականի հունվարի 31-ին։