Կայ Հավերցը՝ գերմանական գրանդի ուշադրության կենտրոնում

«Բավարիան» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցի ծառայություններով, հայտնում է Bild-ը:

Գերմանական ակումբն ամռանը դիմել էր 23-ամյա ֆուտբոլիստի գործակալներին տրանսֆերի հարցով, սակայն մերժում էր ստացել։

Գերմանական ակումբը կփորձի ձեռք բերել վինգերին, նաև հունվարին:

Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: