Օլիվյե Ժիրու. «Հավաքականում իմ կարիերայի էջն արդեն շրջվում է, բայց ես դեռ մտածում եմ»

Իտալական «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն հայտարարել է, որ ցանկանում է ելույթները շարունակել Ֆրանսիայի ազգային հավաքականում:

«Այժմ տրամադրված եմ շարունակել ելույթներս Ֆրանսիայի հավաքականում։ Իհարկե, Լյորիսի հեռանալը ստիպեց ինձ մտածել՝ հաշվի առնելով, որ մենք այդքան տարիներ ենք անցկացրել միասին։ Ես հատուկ հարաբերություններ ունեի նրա հետ։ Հավաքականում իմ կարիերայի էջն արդեն շրջվում է, բայց ես դեռ մտածում եմ:

Նախատեսու՞մ եմ միանալ ազգային հավաքականին մարտին կայանալիք հավաքին։ Ամեն ինչ կարող է պատահել:

Չեմ շտապում վերջնական որոշում կայացնել»,-ասել է Ժիրուն: