Էդուարդո Կամավինգայի ծառայություններով ևս մեկ ակումբ է հետաքրքրվում

«Չելսին» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի ծառայություններով, հայտնում է 90min-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Չելսին» Կամավինգային տեսնում է որպես Ն’Գոլո Կանտեի փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ, հաջորդ ամառ կլքեն Լոնդոնը:

Միաժամանակ հեշտ չի լինի ձեռք բերել Կամավինգային, քանի որ «Ռեալը» ցանկանում է թիմում պահել նրան:

Հաղորդվում էր նաև, որ «Արսենալը» ցանկանում է վարձակալել ֆրանսիացի կիսապաշտպանին։

Ավելի վաղ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին ասել էր, որ 20-ամյա ֆրանսիացին անձեռնմխելի է։

Կամավինգան «Ռեալում» հանդես է գալիս 2021 թվականից։ Նրա ներկայիս պայմանագիրը Մադրիդի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը:

Այս մրցաշրջանում նա իսպանական ակումբի կազմում անցկացրել է 27 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։