Պաշտոնական․ Մադրիդի «Ատլետիկոն» երկարաձգել է պայմանագիրը Պաբլո Բարիոսի հետ

Մադրիդի «Ատլետիկոն» երկարաձգել է պայմանագիրը թիմի կիսապաշտպան Պաբլո Բարիոսի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Այսպիսով, 19-ամյա կիսապաշտպանի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։ Պայմանագրով նախատեսված է նաև փոխհատուցման չափը՝ 100 մլն եվրո։

Ֆուտբոլիստը ակումբային ակադեմիայի շրջանավարտ է, «Ատլետիկոյի» հիմնական կազմում նա հասցրել է անցկացնել 8 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։