Դիոգու Դալոտը կարող է տեղափոխվել Ա Սերիա

«Ֆիորենտինան» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգու Դալոտով, հայտնում է Firenze Viola-ն:

Իտալական ակումբը դիտարկում է 23-ամյա պորտուգալացու հետ հաջորդ մրցաշրջանում վարձակալության պայմանագիր կնքելու տարբերակը, հայտնում է աղբյուրը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Ռոման»:

Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։