«Բարսելոնայի» պաշտպան Էկտոր Բելերինը կարող է հեռանալ կատալոնական ակումբից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ իսպանացու խաղը դուր չի գալիս ակումբի ղեկավարությանը, նա ներառված չէ «Բարսսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի ծրագրերում։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt պորտալի, կազմում է 15 միլիոն եվրո։