Անգլիական ակումբը հետաքրքրվում է Ալեքսանդր Գոլովինի ծառայություններով

«Վեսթ Հեմը» հետաքրքրություն է ցուցաբերում «Մոնակոյի» կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինի նկատմամբ, պնդում է RB Sport-ը։

Կողմերը դեռ չեն սկսել տրանսֆերի շուրջ բանակցությունները Սպասվում է, որ դրանք կմեկնարկեն առաջիկա ձմռանը:

Ավելի վաղ պարզ էր դարձել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Էվերթոնը»

25-ամյա Գոլովինը «Մոնակոյում» հանդես է գալիս 2018 թվականից։ Գոլովինի պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: