Բացահայտվել են Դանի Ալվեսի սեռական ոտնձգության մեղադրանքների նոր մանրամասներ

Իսպանական մամուլը նոր մանրամասներ է հրապարակել «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսին սեռական ոտնձգության մեջ մեղադրելու վերաբերյալ։

Ինչպես հայտնում է El Periodico-ն, 39-ամյա Ալվեսը աղջկան տարել է զուգարան, որտեղ փորձել է սեռական կապ ունենալ նրա հետ։

Մեղադրող կողմի խոսքով՝ աղջիկը սկսել է դիմադրել, որից հետո բրազիլացին հարվածել է նրան և սեռական ոտնձգություն կատարել։

Նշենք, որ ենթադրյալ բռնաբարության զոհը հրաժարվել է փոխհատուցման իրավունքից։