Սթիվեն Ջերարդ. «Եթե ես լինեի «Չելսիի» երկրպագու, ես շատ ոգևորված կլինեի»

«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը կիսվել է «Չելսիի» ուկրաինացի նորեկ Միխայլո Մուդրիկի նորամուտից ստացած տպավորություններով։

«Եթե ես լինեի «Չելսիի» երկրպագու, ես շատ ոգևորված կլինեի, քանի որ Մուդրիկը շատ ուժեղ տպավորություն թողեց: Ըստ ամենայնի, նա դեռ կատարյալ մարզավիճակում չէ, ուստի նրանից ավելին կարելի է սպասել։

Նա իսկապես տպավորիչ տեսք ունի, ինձ մի փոքր հիշեցրեց Արյեն Ռոբենին։ Նա շատ արագաշարժ է, հիանալի  աշխատում խաղադաշտում։ «Չելսիի» երկրպագուները պետք է երջանիկ լինեն»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։