Իբրահիմ Ալքասիմ. «Մենք ցանկանում ենք Մեսսիին և Ռոնալդուին տեսնել նույն առաջնությունում»

Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Իբրահիմ Ալքասիմը խոսել է Արգենտինայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Ալ Հիլալ» հնարավոր տեղափոխության մասին։

«Առայժմ ես ոչինչ չգիտեմ այս մասին։ Չնայած չեմ թաքցնի, որ մենք կցանկանայինք Լիոնելին տեսնել Սաուդյան Արաբիայում։ Մեր գաղափարը երկրում ֆուտբոլը բարելավելն է։

Ուստի մենք ցանկանում ենք, որ Մեսսին և Ռոնալդուն նորից միասին խաղան նույն առաջնությունում»,- Ալկասիմի խոսքերն է մեջբերում Marca-ն։