Դավիդ Դե Խեա. «Ես ոչինչ ապացուցելու կարիք չունեմ»

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան պատասխանել է իր հասցեին հնչող քննադատություններին։

«Ես ոչինչ ապացուցելու կարիք չունեմ, ես երկար տարիներ ցույց եմ տալիս իմ մակարդակը։ Գիտեմ, որ մարդիկ սիրում են խոսել, բայց ես սովոր եմ դրան:

Ես պարզապես խաղում եմ այնքան լավ, որքան կարող եմ, որպեսզի օգնեմ իմ թիմին»,- Դե Խեայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։