Չավի․ «Ցանկանում եմ թիմում տեսնել նոր հարձակվողի»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը կարծում է, որ ակումբը պետք է ուժեղացնեն հարձակման գիծը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

«Դեռ չգիտեմ, արդյոք մենք կկազմակերպենք որևէ տրանսֆեր Դեպայի հետ բաժանվելուց հետո: Բայց ես կցանկանայի թիմում տեսնել նոր հարձակվողի։ Տեսնենք, թե ինչ կլինի մոտ ապագայում»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Նշենք, որ Մեմֆիս Դեպայը տեղափոխվեց Մադրիդի «Ատլետիկո»՝ պայմանագիր կնքելով մինչև 2025 թվականի կեսերը։