Դիեգո Սիմեոնե. «Մեմֆիս Դեպայը ինձ հիշեցնում է Դիեգո Կոստային»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայի տեղափոխության մասին։

«Դեպայը մեզ մոտ եկավ մեծ ոգևորությամբ։ Նա ցանկանում է վերադառնալ իր լավագույն մարզավիճակին: Վստահ եմ, որ կտեսնենք նրա օրինակելի խաղը։ Այնտեղ Մեմֆիսը ցույց տվեց ամենաբարձր մակարդակը: Հուսով եմ, որ նա լավ հանդես կգա «Ատլետիկոյում»:

Դեպայը ինձ մի փոքր հիշեցնում է Դիեգո Կոստային: Նա ի վիճակի է գործել և՛ հարձակման ժամանակ, և՛ հարձակման եզրերում»,- մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն: