Այսօր Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր՝ հունվարի 21-ին, նշում է ծննդյան 34-րդ տարեդարձը։

Շնորհավորում ենք Հենրիխ Մխիթարյանին ծննդյան օրվա առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ և ամենայն բարիք։

Նշենք, որ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։