Սթիվեն Ջերարդը պատրաստ է մեկնել Դորտմունդ

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը պատրաստ է մեկնել Դորտմունդ՝ «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին հանդիպելու համար:

«Նրան մնում է հայտնել օրը, և ես կժամանեմ Դորտմունդ, որպեսզի համոզեմ տեղափոխվել «Լիվերպուլ»,- 42-ամյա անգլիացու խոսքը մեջբերում է BT Sport-ը:

19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև Իսպանիայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը»:

Ընթացիկ մրցաշրջանում Ջուդ Բելինգեմը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրած 22 խաղում խփել է 9 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում: