«Բարսելոնան» կփորձի գնել «Ինտերի» կիսապաշտպանին

Կատալոնական «Բարսելոնան» կփորձի Միլանի «Ինտերից» վարձակալել կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչին։ Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ ակումբում ցանկանում են վարձավճարով գործարք կնքել՝ մրցաշրջանի վերջում գնելու հնարավորությամբ:

Նախկինում դիտարկվում էր «Ինտերի» հետ փոխանակման տարբերակը կիսապաշտպան Ֆրենկ Կեսսիի հետ, ով այս մրցաշրջանում քիչ խաղային պրակտիկա է ստացել: Սակայն իվուարցին դեռ չի շտապում հեռանալ և, ամենայն հավանականությամբ, կմնա մինչև մրցաշրջանի ավարտը։

Հիշեցնենք, որ Բրոզովիչն այս մրցաշրջանում հաճախ է վնասվածքներ ստանում: