«Բարսելոնայի» պաշտպանը չի ցանկանում տեղափոխվել ԱՊԼ

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Հեկտոր Բելերինը չի ցանկանում կարիերան շարունակել ԱՊԼ-ում, հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն, հունվարին իսպանացին մի քանի առաջարկ է ստացել ԱՊԼ-ի թիմերից։ Նրանցից մեկն «Էվերթոնն» էր։

Լա Լիգայից առաջ Բելերինն արդեն հանդես է եկել Պրեմիեր լիգայում «Արսենալի» կազմում 2014-ից 2021 թվականներին։

Իսկ, 2021-ից 2022 թվականներին ֆուտբոլիստը մեկ տարի վարձավճարով հանդես է եկել «Բետիսում»։